Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընթացքում կրծքի ցավեր

Հղիության ընթացքում կրծքի ցավեր

Տեղի ունեցած բեղմնավորման առաջին նշաններց մեկր, որը կարող է առաջանալ նույնիսկ դաշտանային ցիկլի հետաձգումից առաջ, դա կրծքերում առաջացած ցավերն են: Հղիության ընթացքում կնոջ կրծքերում զգալի փոփոխություններ են նկատվում հատկապես առաջին հղիություն ընթացքում:

Պտղաթաղանթի կողմից արտադրվող «Քորիոնիկ Գոնադոտրոպին» հորմոնի որոշակի ազդեցության տակ, կաթնագեղձերը պատրաստվում են կատարել իրենց բնական ֆունկցիան, որը երեխայի կերակրման համար կաթ արտադրելն է: Կաթնագեղձերը մեծանում են ծավալով, «ուղղվում են»: Այդ պատճառով կրծքերը ուռչում են և մինչև ծննդաբերությունը կարող են մեծանալ մի քանի չափսով:

Հատկապես հղիության առաջին շրջանում կրծքերում առկա ցավը պայմանավորված է կաթնագեղձերի արագ աճի և հյուսվածքների ձգման հետ: Այս ընթացքում ավելի մեծ քանակությամբ արյուն է մղվում կուրծք, այդ պատճառով երակները կարող են առավել ցայտուն արտահայտվել և կարող է ծանրության զգացում առաջանալ:

Հղիության ընթացքում կրծքերում առաջացած ցավը կարող է արտահայտվել տարբեր ձևերով: Ոմանց մոտ ցավերը բացակայում են կամ ցավ առաջանում է միայն կուրծքը սեղմելիս: Իսկ ոմանք ստիպված են մշտապես դիմանալ այդ ցավին, որը առաջանում է առանց իսկ կթծքին դիպչելու: Գերզգայուն կարող են դառնալ նաև պտուկները, որոնք կրծկալին դիպչելիս կարող են ցավ առաջացնել: Պտուկների այրուքին և քորին նախորդում են արտադրությունները, որոնք շատ հաճախ գոյանում են ծննդաբերությունից առաջ: Սովորաբար դա տեղի է ունենում հղիության շրջանի երկրոդ կեսին:

Կրծքային ցավը հաճախ հանդիպող և բանական երևույթ է: Բայց եթե ցավերը անտանելի են և չեն դադարում, ապա հարկավոր է դիմել բժիշկ-մամոլոգին, որպեսզի կանխվի ուռուցքի առաջացումը և զարգացումը:

Հղիության ընթացքում առաջացած կրծքի ցավերը կարելի է մեղմացնել հատուկ կրծկալ կրելով, որը կլինի բնական կտորից, առանց երկաթների, կարերի նվազագույն քանակով, լայն ուսակապերով, որոնք իրենց վրա են վերցնում քաշի ծանրությունը: Կրծկալը պետք է օգնի, այլ ոչ թե սեղմի: Մի մոռացեք կրծքերի աճմանը համընթաց ավելի մեծ կոծկալներ գնել: Հղի կանանց համար նախատեսված շատ կրծկալներ իրենց մեջ գրպանիկներ ունեն, որտեղ արտադրություններ սկսվելու ժամանակ հարմարորեն կարելի է տեղավորել կրծքերի համար նախատեսված միջադիրները: Այսպսի ներքնազգեստը դեռ պետք կգա կրծքով կերակրման ժամանակ:

 

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ